Վիետնամի կենտրոնական մասում վերջին օրերին զանգվածաբար ձկներ են սատկում։
Չորս առափնյա նահանգներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, որտեղ տասնյակ տոննաներով ափ նետված սատկած ձկներ կան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հաթին, Կուանգչին, Կուանգբին եւ Թհիաթհիեն-Հյուե նահանգների առափնյա հատվածները ծածկվել են ձկներով։
Հետաքննությունը պարզել է, որ ծովային կենդանիների զանգվածային մահվանը նախորդել է Հաթին նահանգի Formosa թայվանական արդյունաբերական գոտում վթարը։ Ամենայն հավանականությամբ արդյունաբերական գոտու ձեռնարկություններից մեկում խափանվել են մաքրող սարքավորումները, որոնք մաքրում են վերամշակված ջուրը նախքան ծով թափվելը։