ԱՄՆ իշխանություններն այլևս Apple-ի օգնության կարիքը չունեն թմրանյութերի Նյու Յորքյան գործով անցնող iPhone-ը կոտրելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, փոխանցում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ ոմն մեկը քննիչներին թվային ծածկագիր է տվել, որի օգնությամբ հնարավոր է տեղեկություններ ստանալ գաջետի պարունակության մասին։
Սարքավորումն անցնում էր ինչ-որ քրեական գործով, որը կապ ուներ թմրանյութերի հետ, եւ որի էությունը չի բացահայտվում հետաքննության շահերից ելնելով։ Իշխանությունները հոկտեմբերից փորձում են դատական կարգով Apple-ի օգնությունը ստանալ այդ iPhone-ը կոտրելու համար։