Ռուսաստանում դատապարտված ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոն կարող է մի քանի շաբաթվա ընթացքում ազատ արձակվել։ Հարցազրույցներից մեկում ասել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն. փոխանցում է Ինտերֆաքս Ուկրաինան։
«Հիմա ես ամուր հույս ունեմ, որ նախագահական օդանավը մի քանի շաբաթվա ընթացքում Նադեժդային Ուկրաինա կբերի։ Կարծում եմ, որ անձամբ ինձ և ուկրաինացիների համար դա մեծ տոն կլինի»,- ասել է Պորոշենկոն։
Միաժամանակ նա քաղաքական գործիչներին կոչ է արել չմիջամտել Սավչենկոյի ազատման գործընթացին։
Միաժամանակ Սավչենկոյի փաստաբանը թերահավատորեն է մոտեցել Պորոշենկոյի հայտարարությանը։ «Ես, իհարկե, ուզում եմ կիսել նախագահի լավատեսությունը Սավչենկոյին մի քանի շաբաթից ազատելու հարցում, սակայն ներքին ձայնս ուրիշ բան է ինձ հուշում»,- գրել է նա իր Թվիթերի էջում։