Միջազգային 

Apple-ը մեկ տարում ավելի շատ SmartWatch է վաճառել, քան iPhone

Անցած տարի վաճառքում հայտնված Apple Watch «խելացի ժամացույցի» վաճառքի ցուցանիշները գրեթե կրկնակի գերազանցել են iPhone սմարթֆոնների վաճառքը դրանց թողարկման առաջին տարում. հայտնում է The Wall Street Journal–ը:

Մեկ տարում վաճառվել է մոտավորապես 12 մլն ժամացույց: Իսկ ահա iPone–ի վաճառքի առաջին տարում գնվել էր ընդամենը 6 մլն սարք:

Apple–ը դեռ չի հրապարակել «խելացի ժամացույցների» վաճառքի պաշտոնական վիճակագրությունը, բայց IDC-ի վերլուծաբանների տվյալներով SmartWatch-ն անցած տարի զբաղեցրել է «խելացի ժամացույցների» շուկայի մեծ մասը՝ ընդհանուր ծավալի մոտավորապես 61 տոկոսը:

Նույն շարքից