Միջազգային 

Անգելա Մերկելն ու նրա ձեռքը համբուրող սիրիացի փախստական երեխան (տեսանյութ)

Համացանցում լայն տարածում է գտել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու նրա ձեռքը համբուրող սիրիացի փախստական երեխայի մասնակցությամբ տեսանյութը։

Ինչպես նշում է Al Arabiya-ն, տեսանյութն արվել է թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող «Նիզիփ- 2» փախստականների ճամբարում, որտեղ շաբաթ օրն այցելել էր Գերմանիայի առաջնորդը։

Աղբյուրը նկատում է, որ այս տեսանյութի դիտումից հետո սոցկայքերի բազմաթիվ օգտատերեր կանցլերին բնորոշել են որպես «մամա Մերկել»։

https://www.youtube.com/watch?v=dNwF1hOupe4

Նույն շարքից