Բլոգ Միջազգային 

Այսօր նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը

analitik.am

Այսօր նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը (World Intellectual Property Day)՝ հայտնում է calend.ru-ն:

Տոնը որոշվել է սահմանել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի (World Intellectual Property Organization, WIPO) նիստում, որը կայացել է 1999 թվականի հոկտեմբերին: Կազմակերպությունը, որ հիմնվել է ապրիլի 26-ին, կոչված է ամբողջ աշխարհում պաշտպանելու և զարգացնելու մտավոր սեփականությունը:

Առաջին անգամ՝ 2001 թվականին, տարին անցել է «Ապագան ստեղծվում է այսօր» կարգախոսով, իսկ 2003-ին՝ «Մտավոր սեփականությունը դարձրեք ձեր գործը», 2006-ին՝ «Ամեն ինչ սկսվում է գաղափարից» և այլն:

Այս տարի այն անցնում է «Ստեղծագործություն թվային միջավայրում. Մշակույթի վերաիմաստավորում» կարգախոսով:

Նույն շարքից