Սալվադոր Դալիի` վազող ձիերի պատկերներ և ծախսերի խոշոր հաշվարկներ պարունակող օրագիրը աճուրդի կհանվի:
Ինչպես գրում է Euromag-ը` իսպանացի գեղանկարչի օրագիրը բազմաթիվ նկարազարդումներ է պարունակում և հնարավորություն է ընձեռում ներթափանցել սյուրռեալիզմի հիմնադիրներից և լավագույն վարպետներից մեկի գիտակցության մեջ։
Օրագիրը Դալին պահում էր այն շրջանում, երբ սիրահարվել էր լավագույն ընկերոջ կնոջն ու գայթակղել նրան:
Աճուրդը տեղի կունենա այս ամսվա վերջին՝ Փարիզում: Այն կազմակերպում է Sotheby's աճուրդի տունը: Ակնկալվում է, որ օրագիրը կվաճառվի 50 000 եվրոյով: