Միջազգային 

Աշխարհի ամենաերկար բառը (տեսանյութ)

Աշխարհի ամենաերկար բառը դա քիմիական միացության անվանումն է: Ամենամեծ սպիտակուցի ամբողջական քիմիական անվանումը ունի 189 819 տառ և համարվում է ամենաերկար բառը յուրաքանչյուր լեզվում:

Տիտինը, նաև հայտնի է որպես կոնեկտին՝ որը հսկա սպիտակուց է, բաղկացած 224 անհատական սպիտակուցային տիրույթներից: Բացի դրանից Տիտինի գենը պարունակում է էկզոնների ամենամեծ քանակը՝ 363 մեկ գենում:

Տիտինը կարևոր դեր է խաղում միջաձիգ-զոլավոր մկանային հյուսվածքների կծկումներում:

Տիտին անվանումը վերցված է հունական «Տիտան» բառից, որը նշանակում է հսկա: Քիմիական անվանումը սկսում է մեթիոնիլ… և վերջանում …իզոլեյցին:

Տեսանյութում ներկայացված է բառի ամբողջական, որը տևում է մոտ 3.5 ժամ:

https://www.youtube.com/watch?v=NFR-ADakI-c

Նույն շարքից