ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպպերը զգուշացրել է, որ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գաղտնի միավորներ են գործում Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Իտալիայում:
New York Times-ը գրում է, որ Կլեպպերը հայտնել է, որ Վաշինգտոնը տվյալներ ունի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի տարածքում գաղտնի գործունեության մեջ ԻՊ-ի ներգրավվածության մասին, ինչն ԱՄՆ-ի և իր եվրոպացի դաշնակիցների շրջանում մտավախություններ է առաջացնում:
Նա նաև նշել է, որ Եվրոպայում ԻՊ-ի գաղտնի միավորների գործունեության հետ կապված, ԱՄՆ-ն ակտիվացնում է ջանքերը հետախուզական տեղեկատվության փոխանակման ուղղությամբ. հայտնում է Ռոսբալտը: