Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը` տուրի խորհրդանշական հավաքականում

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 9-րդ անգամ է ընդգրկվում տուրի խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Բորուսիա»-ն 3:0 հաշվով հաղթել էր «Շտուտգարտ»-ին, իսկ Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է նաև Whoscored-ի, Kicker-ի և Bild-ի վարկածներով:

Նույն շարքից