ՀԱՕԿ լրատվության բաժինն հայտարարում է.
Հարգելի մարզասերներ,
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք XXXI ամառային Օլիմպիական խաղերի՝ ժամացույցի հետհաշվարկի մեկնարկին:
Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին, Կոմիտասի անվան պուրակում (Կոնսերվատորիայի այգին):
Սիրով սպասում ենք ձեզ: