Բիզնես Տնտեսություն 

Յունիբանկը ներդրողների համար գործարկել է նոր կայք

analitik.am

Յունիբանկը ստեղծել է corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի և ներդրողների համար:

Կայքում ներկայացված է համալիր տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել բանկի ֆինանսական գործունեության, զարգացման ռազմավարության, թողարկված բաժնետոմսերի գնի մասին և ըտս այդմ կշռադատված որոշում ընդունել հետագա ներդրումների մասին:

Կայքում կարելի է ծանոթանալ բանկի ֆինանսական արդյունքների, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների, գործունեության հիմնական ուղղությունների և բանկային համակարգում զբաղեցրած դիրքերի մասին:

Յունիբանկը օպերատիվ կերպով տեղեկացնում է իր գործունեության նշանակալի իրադարձությունների մասին և հրապարակում էական փաստեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանկի բաժնետոմսերի գնի վրա: Կանոնավոր թարմացվում է բանկի պաշտոնական հայտարարությունների և նորությունների էջը:

Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բաժնետերերի և ներդրողների հետ հետադարձ կապի ապահովմանը և առաջարկում հարցերի և առաջարկությունների դեպքում դիմել բանկի Ներդրողների հետ հարաբերությունների վարչություն` [email protected]; (+374 10) 59 22 36:

Յունիբանկն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով և դրանք ցուցակեց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի B հարթակում:

Յունիբանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասնաբաժինը կազմում է ոչ պակաս քան 10%:

Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդ:

Նույն շարքից