Սպորտ 

Norway Chess 2016. Լևոն Արոնյանի երկար սպասված հաղթանակը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess 2016 սուպերմրցաշարում երկրորդ հանգստյան օրվանից հետո անցկացվող 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ուկրաինացի Պավել Էլյանովի հետ եւ հաղթանակ տարավ 45-րդ քայլում:

Նախորդ 6 տուրերի պարտիաները Լեւոն Արոնյանն ավարտել էր ոչ ոքի եւ այս հաղթանակից հետո ունի 4 միավոր:
Միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: 7-րդ տուրի երկու պարտիա դեռ չի ավարտվել:

Նույն շարքից