Սպորտ 

Եվրոպայի լիգա. բուքմեյքերների կարծիքը՝ օրվա խաղերի վերաբերյալ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում անգլիական «Լիվերպուլը» կհյուրընկալվի իսպանական «Վիլյառեալին», իսկ մրցաշարի գործող գավաթակիր «Սեւիլիան» Ուկրաինայում կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ:

«Վիլյառեալ» - «Լիվերպուլ» խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը դաշտի տերերի հաղթանակը գնահատում է 2.5 գործակցով, Անգլիայի 18-ակի չեմպիոնինը՝ 3, իսկ ոչ ոքին՝ 3.1:

«Շախտյոր» - «Սեւիլիա» խաղում 2 թիմերի հաղթանակի գործակիցն էլ 2.7 է, իսկ ոչ ոքին՝ 3.1:

Ապրիլի 28-ին կայանալիք 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:05-ին:

Նույն շարքից