Տնտեսություն 

Պատերազմական վիճակը չի ազդել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսման վրա

2016 թվականի առաջին երեք ամիսներին Հայաստանի տնտեսության աճն ավելի դինամիկ է, 2015-ի համեմատ: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին՝ հավելելով, որ չի կարող ասել, որ հետագա ամսիներին այդ դինամիկան կպահպանվի:

Նրա խոսքով, 2016 թվականի համար հայաստանի տնտեսական աճի մասին Համաշխարհային բանկի կանխատեսումը չի փոխվել՝ 2,2 տոկոս:

Անդրադառնալով գազի սակագնի նվազմանը, Լորա Բեյլին նշել է, որ դա տնտեսության զարգացման համար էական ազդեցություն չի ունենա, սակայն իր ազդեցությունը կունենա սպառողների վրա:

Նույն շարքից