Միջազգային 

Հունաստանի ԱԳՆ-ն պահանջում է Թուրքիայից պաշտպանել քրիստոնեական եկեղեցիները

Հունաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է վերջերս Ստամբուլում քրիստոնեական եկեղեցիների հանդեպ հաճախակի դարձած հարձակումներով և ակնկալում է թուրքական իշխանությունների պաշտպանությունը, հայտնում են նախարարության մամլո ծառայությունից։

Հատկապես վերջին օրերին Ստամբուլում տեղի են ունեցել վանդալիզմի մի քանի դրսևորումներ քրիստոնեական եկեղեցիների մոտակայքում, այսպես Ծաղկազարդի տոնի կապակցությամբ տրվող եկեղեցական ծիսակատարությունից հետո զինված մարդիկ ներխուժել են «Սուրբ Երրորդություն» եկեղեցի ՝ սպառնալով այսպես ասած «անհավատներին», իսկ «Սուրբ Պանտելեյմոն Կուսկունձուկիս» եկեղեցու մուտքի առջև ապրիլի 17-ին մի խումբ երիտասարդ ազգայնականներ իսլամական քարոզներ էին կարդում, մինչև որ չի միջամտել ոստիկանությունը։

«Հաշվի առնելով զատկական տոները, մենք ակնկալում ենք, որ թէուրքական իշխանությունները կկատարեն իրենց պարտականությունները և կանեն ամեն հնարավորը պաշտպանոելու քրիստոնեական եկեղեցիները և խաղաղասեր քրիստոնյաներին, ովքեր ազատ դավանանքի և իրենց եկեղզեցական տոները ազատ ու անփորձանք նշելու մարդկային իրավունք ունեն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նույն շարքից