ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ ապրիլի 28-ին, «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում ներկա է գտնվել լողի մեծահասակների ՀՀ առաջնության առաջին օրվա մրցումներին:
Առաջնությունն անցկացվելու է մինչև ապրիլի 30-ը, որին մասնակցելու են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 120 լողորդներ:
Նախարարը դիտել է մեկնարկային օրվա մրցելույթները՝ 50 մ և 400 մ ազատ ոճ, 100 մ բրաս, 100 մ թիկնալող, 200 մ բատերֆյալ, 400 մ համալիր լող լողաձևերում:
Մրցումներից հետո նախարարը շրջայց է կատարել մարզահամալիրում՝ ծանոթանալով մարզահամալիրի շենքային և գույքային պայմաններին, տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներին: