Ուֆայի օդանավակայանում վայրէջքից հետո Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի։
23-ամյա ադրբեջանցի Մուրադ Նաջաֆովը, բնակվելով ՌԴ Օրենբուրգի մարզում, տարվել է իսլամական ծայրահեղականության գաղափարներով։
2014 թվականին նա մեկնել է Սիրիա, որտեղ անդամագրվել է «Իսլամական պետությանը»։ Դրա կազմում նա մասնակցել է Սիրիայի զինուժի դեմ մարտերին։
2015 թվականի մայիսին նա գնացել է Թուրքիա, որտեղ ձերբակալվել է և արտաքսվել Ռուսաստան։ ՌԴ ժամանելու ժամանակ էլ ձերբակալվել է Ուֆայում։
Դատարանը Մուրադ Նաջաֆովին մեղավոր է ճանաչել ու 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել։