Տնտեսություն 

Արցախի ֆինանսների նախարարությանը փոխանցել են մոտ 3,8 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-27 ժամանակահատվածում՝ 4, 892 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից,   ընդհանուր առմամբ, փոխանցվել է 3,634,874,593 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 27-ին՝  147,288, 959 մլն դրամ՝ փոխանցված 78 անձանց կողմից:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Նույն շարքից