Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess 2016 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:
Այսօր տեղի ունեցած 8-րդ տուրում հայ գրոսմայտերը հաղթել է աշխարհի գործող չեմպիոն` նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:
Այս պարտիայից հետո հայ շախմատիստը 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը Մագնուս Կարլսենի հետ: