Միջազգային 

Ջեբ Բուշը Թրամփին «անլուրջ գործիչ» է համարում

analitik.am

Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, ով փետրվարին դուրս է եկել ԱՄՆ նախագահական մրցապայքարից, Դոնալդ Թրամփին «անլուրջ գործիչ» է համարում և աջակցում է նրա մրցակցին` սենատոր Թեդ Քրուզին։ Այս մասին Բուշը հայտնել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Այն հարցին, թե պատրա՞ստ է աջակցել Թրամփին, եթե վերջինս առաջադրվի որպես հանրապետականների պաշտոնական թեկնածու, Բուշը պատասխանել է` «Հույս ունեմ, որ նա չի լինի կուսակցության պաշտոնական թեկնածուն»:

Նրա կարծիքով՝ Թրամփը կարող է խնդիրների բախվել հանրապետականների համագումարի ժամանակ իր թեկնածության քվեարկության ընթացքում։

«Շատերը կարծում են, որ նա անհամապատասխան թեկնածու է»,- ասել է Բուշը` նշելով, որ հանրապետականների համար ամենահարմար թեկնածուն Թեդ Քրուզն է, ով կարող է պարտության մատնել դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։

Նույն շարքից