Միջազգային 

Սիրիական բանակը պատրաստում է հարձակում Դեր-Զորի և Ռաքքայի ուղղությամբ

analitik.am

Սիրիայի զինված ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ նախատեսում են հարձակում Դեր-Զորի և Ռաքքայի ուղղությամբ, այս մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:

«Հրադադարի ռեժիմը չի անդրադառնում  «Իսլամական հանրապետություն» և «Ջեբհաթ-Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա, ավելին, հրադադարի ռեժիմը հաստատող փաստաթղթում ասվում է ծայրահեղականների դեմ հետագա պայքարի ոչ միայն շարունակման, այլև խստացման մասին, - ասել է Բորոդավկինըև հավելել. – Ուստի մենք շարունակելու ենք մեր պայքարը , որի արդյունավետության շնորհիվ ազատագրվեց Պալմիրան, իսկ այժմ գործողություններն ուղղվելու են դեպի Դեր-Զոր և Ռաքքա»:

Դեր-Զորը , որ տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևելքում, արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է «Իսլամական հանրապետության» տիրապետության տակ, ահաբեկիչներին հաջողվել է փակել քաղաք տանող բոլոր ճանապարհները, իսկ Ռաքքան իր հերթին հանդիսանում է գրոհայինների հավաքատեղին

Նույն շարքից