Սպորտ 

Ինչքան կլիներ Մեսսիի հասակը, եթե նա ժամանակին դոպինգ չօգտագործեր

analitik.am

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին օրինական կերպով օգտագործել է դոպինգի ամենածանր տեսակներից մեկը: Այս մասին հայտարարել է ոլորտի ռուս մասնագետ Իգոր Նեկրաշևիչը, ում խոսքերը մեջբերում է «Спортфакт»-ը: «Ֆուտբոլում ևս ծանր դոպինգ օգտագործվում է: Ամենատարածվածներից մեկը նանդրոլոնն է: Դոպինգի այս տեսակն օտգագործել են Ֆրանկ դե Բուրը, Յապ Ստամը, Ֆերնանդո Կոոուտուն, Վալենտին Բելկևիչը և, ինչպես արդեն ասվեց, Մեսսին: Մեսսին օրինական կերպով է դա արել, սակայն հայտնի չէ՝ նա հիմա ևս օգտվում է դրանից, թե՝ ոչ: Խոսքն այս դեպքում վերաբերում է դոպինգին, որը Մեսսին օգտագործել է հասակի հետ խնդիրներ ունենալու պատճառով»,-ասել է փորձագետը հավելելով, որ այսօր 169 սմ հասակ ունեցող Մեսսին դոպինգ չօգտագործելու դեպքում հազիվ ունենար 140 սմ հասակ:

Նույն շարքից