Միջազգային 

Իշխանությունները փակել են մայրաքաղաքի գիշերային ակումբները

analitik.am

Reuters-ը հայտնում է Բուենոս Այրեսի իշխանությունները փակել են Արգենտինայի մայրաքաղաքի բոլոր գիշերային ակումբներն այն բանից հետո, երբ երեկույթներից մեկի ընթացքում թմրանյութերի օգտագործման հետեւանքով մի քանի մարդ էր մահացել,

Տեղեկության համաձայն այս պահին քաղաքում աշխատում է միայն մի քանի մշակութային կենտրոն, թույլատրված են նաև միլոնգներ` պարային միջոցառումներ տանգոյի սիրահարների համար:

Գիշերային ակումբների գործունեության արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչեւ քաղաքապետարանը լուծում առաջարկի հաստատություններում թմրանյութի անօրինական շրջանառության խնդրին: Դա նախ և  առաջ վերաբերում է էլեկտրոնային երաժշտությամբ հարթակներին: Մինչ տեղի իշխանությունները սեւ ցուցակ են կազմում, Արգենտինայի մայրաքաղաքի բոլոր գիշերային ակումբները փակ կլինեն:

Սահմանափակող միջոցները ձեռք են առնվել այն բանից հետո, երբ հինգ մարդ է մահացել, որոնք թմրանյութ էին ընդունել երաժշտական   Time Warp փառատոնին: Եվս հինգն այն ժամանակ հիվանդանոց էին տեղափոխվել:

Գիշերային ակումբների սեփականատերերը հայտնել էին, որ հրաժարվում են ենթարկվել իշխանությունների որոշմանը, որովհետեւ կարծում են, որ այն հակասում է երկրի օրենքներին:

Նույն շարքից