Սպորտ 

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակ․ Արոնյանը ավելացրել է միավորները

analitik.am

ՖԻԴԵ-ն հրապարակել է ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակները մայիսի 1-ի համար: Չնայած Norway Chess շախմատային գերմրցաշարում ցուցաբերած արդյունքները հաշվարկված են մայիսի վարկանշային աղյուսակի համար, Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 8 միավոր է գրանցել իր հաշվին, սակայն նրա տեղն աղյուսակում չի փոխվել. Արոնյանն այս պահին ունի 2784 վարկանշային միավոր և 7-րդ հորիզոնականում է:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ում ՖԻԴԵ-ի վարկանիշը հասել է 2851-ի: Շախմատիստների լավագույն 100-յակում ընդգրկված են նաև Գաբրիել Սարգսյանը (2689), Վլադիմիր Հակոբյանը (2675) և Սերգեյ Մովսիսյանը (2660):

Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանը ՖԻԴԵ-ի 2663 միավորով: Հայ շախմատիստուհիներից լավագույն 100-յակում են Էլինա Դանիելյանը (2445) և Լիլիթ Մկրտչյանը (2434)՝ համապատասխանաբար 41-րդ և 47-րդ տեղում:

Նույն շարքից