Սպորտ 

Չենք ցանկանում, որ Տոտենհեմը դառնա չեմպիոն. Վիլիան

analitik.am

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը խոսել է Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ առաջիկա խաղի մասին:

«Չենք ցանկանում, որ «Տոտենհեմը» դառնա չեմպիոն: Իհարկե, ցանկանում ենք հաղթել նրանց: Սպասվում է բարդ խաղ: Պարտավոր ենք հաղթել պատվի համար, այլ ոչ թե այն պատճառով, որ մրցակիցը պայքարում է տիտղոսի համար:

Նրանք հիանալի մարզիչ ունեն: Պետք է կենտրոնացված ու բավականին կոմպակտ գործենք: Տանը միշտ պետք է հաղթել, այս հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար: Պետք է կանգնեցնենք «Տոտենհեմին»,- Վիլիանի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Նույն շարքից