Սպորտ 

Յուվենտուսը շահավետ պայմանագիր է առաջարկում Իբրահիմովիչին

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնվել է «Յուվենտուսի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

Ինչպես հայտնում է «Sport Mediaset»-ը, թուրինյան ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցում են շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Նշվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է Իբրահիմովիչին տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել:

Իբրահիմովիչը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

Նույն շարքից