Սպորտ 

Գվարդիոլա. Ատլետիկոյի դեմ խաղում պետք է արագ գործել

analitik.am

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննարկել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպման թեման:

«Իհարկե, «Ատլետիկոյի» դեմ հանդիպման ընթացքում մենք պետք է արագ գործենք: Կարեւոր է տիրել գնդակին եւ թույլ չտալ մրցակցին ստանալ ազատ տարածություններ:

Ինչ վերաբերում է Ալկանտարային, ապա վերջինս անվախ ֆուտբոլիստ է, գնդակի տիրման փայլուն ունակությամբ: Ապագայում նա կարող է դառնալ «Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca.com-ը:

Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» եւ «Բավարիայի» միջեւ կայացած առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել է մադրիդյան ակումբը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին:

Նույն շարքից