Մայիսի 3-ին Մյունխենի «Բավարիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից՝ տեղը զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին»:
Խոսեպ Գվարդիոլայի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումից հետո դա մյունխենցիների երրորդ անընմեջ դուրս մնալն էր Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարից:
Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին հերթական աշխատանքում անդրադարձել է միջազգային ասպարեզում իսպանացի մասնագետի անհաջողություններին:
Ծաղրանկարում պատկերվում է, թե ինչպես են «Բավարիայի» երկրպագուները Գվարդիոլայի վրա նետում Բունդեսլիգայի երեք չեմպիոնական ափսեները: