Սպորտ 

Հայ բռնցքամարտիկների առաջիկա մենամարտերի օրացույցը

Առաջիկայում 6 հայ բռնցքամարտիկներ ռինգ դուրս կգան աշխարհի տարբեր երկրներում: Ներկայացնում ենք այդ մենամարտերի օրացույցը:

Մայիսի 7

Մորական կողմից հայ Դավիդ Լեմյեն (34-3, 31 նոկաուտ), ով ներկայացնում է Կանադան, Լաս Վեգասում կմրցի ամերիկացի Գլեն Տապիայի հետ (23-2, 15 նոկաուտ):

Գերմանիան ներկայացնող Երեւանցի Նոել Գեւորը (20-0, 20 նոկաուտ) Համբուրգում կհանդիպի արգենտինացի Կրիստիան Խավիեր Մեդինային (12-1-3, 4 նոկաուտ):

Մայիսի 21

Վանես Մարտիրոսյանը (36-2-1, 21 КО) ռինգ դուրս կգա կուբացի Էրիսլանդի Լարայի դեմ (22-2-2, 13 նոկաուտ): Նրանք հանդիպել էին 2012 թվականին, սակայն այդ ժամանակ հաղթողը չէր որոշվել:

Հունիսի 4

Գերմանական Կասել քաղաքում կմենամարտի Կարո Մուրատը (28-3-1, 17 նոկաուտ), սակայն մրցակցի անունը հայտնի չէ:

Հունիսի 18

Նաեւ հայտնի չեն երիտասարդ բռնցքամարտիկներ Հայկ Շահնազարյանի (17-2, 8 նոկաուտ) եւ Վահե Սարուխանյանի (13-1-1, 2 նոկաուտ) մրցակիցները: Նրանք ռինգ դուրս կգան իսպանական Վալենսիայում:

Նույն շարքից