Շվեդիայում 81 տարեկան հասակում մահացել է հանրահայտ նկարիչ և քանդակագործ, ինքնատիպ գործերի հեղինակ Կառլ Ֆրեդրիկ Ռեյտերսվերդը, հաղորդում է The Local-ը:
Քանդակագործը կաթված էր տարել 1989-ին, որից հետո տեղաշարժվում էր անվասայլակով, մահացել է երեքշաբթի:
Շվեդ քանդակագործն առավել հայտնի է Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց գտնվող «Ոչ բռնությանը» քանդակով, որը պատկերում է հանգույցով փակված փողաբերանով ատրճանակ: Այն ստեղծվել է 1980-ին` The Beatles ռոք խմբի լեգենդար կատարող Ջոն Լենոնի սպանությունից հետո:
Այս աշխատանքի կրկնօրինակները կարելի է տեսնել Ստոկհոլմում, Մալմյոյում և Շվեդիայի մի շարք այլ քաղաքներում: