Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն Կոլումբիայի հավաքականի կազմում չի մասնակցելու ամռանը կայանալիք Ամերիկայի Գավաթին:
30-ամյա ֆուտբոլիստը չի ընդգրկվել ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարի նախնական հայտացուցակում:
Վերջին անգամ Ֆալկաոն Կոլումբիայի հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 2015 թվականի հոկտեմբերին, երբ «դեղնակապույտները» 0:3 հաշվով զիջել են Ուրուգվային:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն «Չելսիի» կազմում մասնակցել է ընդամենը 10 խաղի, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: Հարձակվողը երկար ժամանակ վնասվածք է ունեցել: