Սպորտ 

Նավասը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:

«Արքայական ակումբի» դարպասապահ Կեյլոր Նավասն այդ հանդիպման արդյունքներով Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ռեկորդ է սահմանել:

Ինչպես տեղեկացնում է «101greatgoals.com»-ը, Կոստա Ռիկայի հավաքականի դարպասն ընթացիկ մրցաշարի 9 խաղում անառիկ է պահել սեփական դարպասը:

Նույն շարքից