«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Էյր Արմենիա» ավիաընկերությունն իր պարտատեր համարվող բանկերից մեկին պարտքի դիմաց տվել է ընկերության գրասենյակը: Այժմ ընկերության ղեկավարությունը նոր գրասենյակ է փնտրում: Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանից թերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ընկերությունը գտնվում է փաստաթղթերի վերականգնման գործընթացի մեջ:
«Հիմա հստակ չենք կարող ասել, թե երբ չվերթ կունենանք»,-ասաց մամուլի խոսնակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում