Տնտեսություն 

Մաքսանենգությունը գրեթե ապաքրեականացվում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի քանի օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով գրեթե ապաքրեականացվում Է մաքսանենգությունը։ Սա նշանակալի իրադարձություն Է տնտեսվարողների համար։

Խնդիրն այն է, որ մինչև հիմա այն ներմուծողները, որոնք ներկրումը իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում նույնիսկ աննշան վրիպակներ Էին ունենում, մաքսավորներին կարող Էին առիթ տալ քրգործ հարուցել իրենց նկատմամբ, և դա նպաստավոր պայմաններ Էր ստեղծում հատկապես փոքր ներկրողներից գումարներ շորթելու համար։

Հիմա այդ վրիպումները հայտնաբերելուց հետո մաքսավորները կարող են միայն ստիպել, որ ներկրողը ուղղի սխալը։ Ուշագրավ Է, որ այս փոփոխությունը արվել Է մեր օրենսդրությունը ԵՏՄ-ի հետ ներդաշնակեցման շրջանակներում միայն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից