Տնտեսություն 

Ստուգումներ է սկսվել Արտակ Սարգսյանի «ՍԱՍ»-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը դեռևս ապրիլի վերջից սկսել է ստուգումներ անցկացնել սուպերմարկետների երկու՝ «ՍԱՍ» և «Նոր զովք» ցանցերում:

Հիշեցնենք, որ «ՍԱՍ»-ը պատկանում է ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին: Թերթը ՊԵԿ-ից փորձեց պարզել, թե նշված սուպերմարկետների ցանցում ինչ ստուգումներ են անցկացվում: ՊԵԿ-ից պատասխանում ասվում է. «Նշված սուպերմարկետներում ներկա պահին պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներ չեն անցկացվում: Դրանցում, ինչպես նաև Երևանի խոշոր խանութներում, ապրիլին իրականացվել և իրականացվելու են ընթացիկ հարկային հսկողական աշխատանքներ...»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից