Մոսկվայում տեղի ունեցած խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը խեղդում հնարքով պարտության մատնեց ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին՝ հաղթանակը նվիրելով սահմանին կանգնած հայ զինվորներն. «Էս հաղթանակը ես նվիրում եմ զինվոր տղերքին, ովքեր հիմա պոստերում կանգնած պահում են մեր սահմանները, ես ձեր ցավը տանեմ»:
Ինչպես կարելի է տեսնել մենամարտի տեսանյութից, մրցավարին հազիվ է հաջողվում Ալբերտի ձեռքից փախցնել ադրբեջանցի մարզիկին, ով մարտից առաջ խոստումներ էր տալիս, սակայն ավելի ուշ ստիպված էր գլուխը կախել:
Հավելենք, որ Ալբերտի հաղթանակից հետո ռինգում ծածանվեց նաև Արցախի դրոշը:
https://www.youtube.com/watch?v=W-XeiAaRtpI