Տնտեսություն 

ԱԺ-ն շարունակում է քննարկել կուտակային կենսաթոշակային վճարների հարցը

ԱԺ-ն շարունակում է քննարկել մասնավոր սեկտորում պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները ևս մեկ տարով հետաձգելու օրինագիծը:

Եթե այն արժանանա հավանության, կենսաթոշակային վճարները կհետաձգվեն մինչև 2018 թվականը

Նշվում է, որ հետաձգումը պայմանավորված է նոր Հարկային օրենսգրքով, իսկ կատարվելիք փոփոխությունները նախատեսվում է ավարտել մինչև  2018-ի առաջին եռամսյակում, ինչից հետո միայն հնարավոր կլինի հավաքել կենսաթոշակային վճարները:

Նշենք, որ խորհրդարանում կան կարծիքներ, որ օրինագիծը բերվել է խորհրդարան, քանի որ նախընտրական տարի է, և իշխանությունները փորձում են այսկերպ գոնե այսհարցում խուսափել բողոքի ցույցերից:

Հավելենք, որ պետական սեկտորում պարտադիր 5 տոկոսները վճարում են 2014-ի հուլիսից:

Նույն շարքից