Այսօր՝ մայիսի 10-ին, խորհրդարանը կրկին սկսեց քննարկել «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» գործարանին հարկերի գծով առաջացած տույժերից ազատելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հանրապետականներին չհաջողվեց անցկացնել նախաձեռնությունը, ինչով էլ պայմանավորված այն, առանց փոփոխությունների ենթարկվելու, կրկին հայտնվել է ԱԺ-ում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հարցը ներկայացնելիս հաստատեց, որ այն որևէ փոփոխության չի ենթարկվել և ներկայացվում է արդեն 4-րդ անգամ. «Հարցը շատ պարզ է և որևէ փոփոխության չի ենթարկվել նախորդ ներկայացումից հետո: Կառավարությունն ընդառաջ է գնացել գործարանի և դրա միակ բաժնետեր ՎՏԲ-Հայաստան բանկի առաջարկին՝ գործարանը վերագործարկելու, զինելու և հետագա գործունեությունը կազմակերպելու համար դրան ազատել հարկերի գծով առաջացած տույժերից»:
Մինասյանը նշեց, որ խոսքը վերաբերում է մոտ 505 միլիոն դրամին, իսկ այլ արտոնություն նախագծով նախատեսված չէ. «Սա շանս է, որ գործարանը չլիկվիդացվի: Այսկերպ մենք կպահպանենք 470 աշխատատեղ»: