Ադրբեջանը պատրաստ է տարեկան Ռուսաստանից գնել մինչև 5 միլիարդ խորհանարդ/մետր գազ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի պետական նաֆթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա հայտնել է, որ SOCAR-ն արդեն այդ հարցով դիմել է «Գազպրոմին» և սպասում է պատասխանի:
Նշենք, որ Ռուսաստանը սկսեց Ադրբեջանին գազ մատակարարել 2015 թվականից՝ 5-ամյա պայմանագրի շրջանակներում:
Հարկ նաև հայտնել, որ տարեկան 2 միլիարդ խորհրանարդ/մետր գազի մատակարարելու մասին պայմանագրի ժամկետը կարող է երկարացվել: