Կատալոնական «Բարսելոնան» որոշել է օգտվել պայմանագրում նշված հատուկ կետից և վերադարձնել «Վիլյառեալին» վաճառած իր ֆուտբոլիստին: Խոսքը վերաբերում է Դենիս Սուարեսին, ով կատալոնական գրանդից հեռացել էր ավարտվող մրցաշրջանի սկզբում:
Հավելենք, որ 2015/16 մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է 32 հանդիպման, դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: