Սպորտ 

Ես չէի կարող նման բան թույլ տալ ինձ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ. Ալբերտ Ղազարյան

Այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կայացած «Ընդհանուր մենամարտեր Octagon Fighting Sensation-8» միջազգային մրցաշարում ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին պարտության մատնած Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը խոսեց  այն դրվագի մասին, որտեղ իբր միջնամատ է ցույց տալիս հակառակորդին:

Մեր մարզիկը մասնավորապես նշեց, որ մարզական դաստիարակություն է ստացել և չէր կարող նման բան իրեն թույլ տալ. «Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ ես ցուցամատերս եմ ուղղում նրա կողմը»:

Ալբերտ նաև նշեց, որ լավ պատրաստված էր մատին և ցանկանում էր հաղթել հենց առաջին ռաունդում:

Նույն շարքից