Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Goal.com հեղինակավոր կայքի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Գերմանիայի ընթացիկ առաջնության խորհրդանշական հավաքականում: Թիմում տեղ են գտել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ավագի ակումբակիցներ Մատս Հումելսն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
«Հայ ֆուտբոլիստին հաջողվեց սխրանք գործել «Բորուսիայի» կազմում անցկացրած երրորդ մրցաշրջանում: Նա աչքի ընկավ ստեղծագործական աներեւակայելի որակներով եւ կատարեց 20 գոլային փոխանցում»,- Մխիթարյանի մասին գրում է կայքը:
