Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է տեղադրել Ֆեյսբուքում՝ գրելով.
«Կարո՞ղ եք որսալ ինձ» եւ «Ամենայն լրջությամբ... Նոր Ջեյմս Բոնդը՝ շուտով»:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի 51 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 23 գոլ եւ կատարել է 31 գոլային փոխանցում:



