Deutsche Welle գերմանական գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նա ստացել է ձայների 26 տոկոսը՝ առաջ անցնելով Չիչարիտոյից՝ 21 տոկոս, և Ռոբերտ Լևանդովսկիից՝ 17 տոկոս:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքի կողմից կազմակերպված հարցման արդյունքում ճանաչվել էր մրցաշրջանի լավագույն աջ կիսապաշտպան: