Անցած տարվա նոյեմբերի 5-ից հետո առաջին անգամ Brent տեսակի նավթի մեկ բարելն ավելի թանկ է, քան՝ 49 դոլարը:
Երևանի ժամանակով ժամը 16:12-ի դրությամբ Լոնդոնի ICE Futures բիրժայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժեցել է 49,03 դոլար:
Ինչ վերաբերում է WTI տեսակի նավթին, ապա դրա մեկ բարելը Նյու Յորքի բիրժայում հասել է 47,27 դոլարի: