Kicker պարբերականի վարկածով Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով Մարվին Հիտցից և Ռենե Ադլերից:
Հիշեցնենք, որ դորտմունդյան գրանդի հայազգի առաջատարը լավագույնն էր ճանաչվել նաև DW գործակալության կողմից անցկացրած հարցման արդյունքում: Իսկ Բունդեսլիգայի պաշտոնական կայքում նա ճանաչվել է մրցաշրջանի լավագույն աջ կիսապաշտպան: