Տնտեսություն 

Խաղողագործները վարչապետից պահանջում են լուծել իրենց խնդիրը

Այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության մոտ կրկին հավաքվել և բողոքի ակցիա էին անցկացնում խաղողագործները, ովքեր պահանջում էին անցած տարի աշնանը մթերած խաղողի գումարը: Նրանք վարչապետից պահանջում էին իրենց գումար՝ նշելով, որ դա անհրաժետ է ապրելու համար և հավելելով, որ բոլոր խանութներում պարտք են արդեն:

Հարկ է նշել, որ վարչապետը արդեն մի քանի անգամ խոսք է տվել խաղողագործներին, որ հարցը կլուծվի, իսկ վերջին հանդիպման ժամանակ ասել էր, որ մինչև մայիսի 10-ը պարտքը կմարվի, սակայն խնդիրը մնում է չլուծված:

Նույն շարքից