Տնտեսություն 

Տիգրան Սարգսյանը ստորագրել է ԵՏՄ-ի և Սինգապուրի միջև համագործակցության հուշագիրը

Եվրասիական տնտեսական միության երկրները Սինգապուրի հետ պայմանավորվել են մի շարք ուղղություններով տնտեսական հաագործակցություն սկսել: Համապատասխան հուշագիրն այսօր ստորագրվել է  ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի միջև:

Փաստաթուղթը համագործակցություն է ենթադրում տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի, էներգետիկայի, գյուղատնտեսական արդյունաբերության և այլ ոլորտներում:

Համագործակցությունն իրականացվելու է այդ թվում նաև համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում, որը հավաքվելու է ամենաքիչը տարվա մեջ մեկ անգամ:

Ավելի վաղ նմանատիպ փաստաթղթեր ստորագրվել էին նաև Կամբոջայի, Պերուի, Չիլիի և Մոնղոլիայի հետ:

Նույն շարքից