Տնտեսություն 

Վրաստանում բենզինը մետ 40 տոկոսով էժան է Հայաստանում վաճառվող բենզինից

Այսօր մեր հարևան Վրաստանում բենզինի և դիզվառելիքի գինը մոտ 40 տոկոսով ցածր է Հայաստանում գոյություն ունեցող գնից: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Խաչաատուր Քոքոբելյանը՝ ցանկանալով իմանալ, թե արդյո՞ք դա կապ չունի մենաշնորհների հետ և հավելելով, որ շուկայի ազատականացման դեպքում իրավիճակն այլ կլինի:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ օրենքով իշխանությունները որևէ մեկին մենաշնորհ չեն տվել, իսկ եթե կա սուբյեկտ, որը չարաշահում է իր դիրքը, դրանով պետք է զբաղվի համապատասխան հանձնաժողովը. «Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, որ հարցը երեկ քննարկել եմ հանրապետության նախագահի հետ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի  շուկայում գների նվազում լինի: Իսկ Վրաստանի գների հետ համեմատելուց առաջ պետք է իմանալ, որ Փոթիից Հայաստան ապրանքը տեղափոխելիս գրեթե նույն գումարն է ծախսվում, ինչ պահանջվում է օրինակ Չինաստանից Փոթի տեղափոխելու համար, իսկ դա հետևանքներ չունենալ չի կարող»:

Վարչապետը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր գործարար կարող է զբաղվել հեղուկ վառելիքի, շաքարավազի և այլնի ներկրմամբ, վերջիններիս համար լինելու են հավասար պայմաններ, բոլորն էլ լինելու են նույն հարկային դաշտում և որևե մեկի համար արհեստական խոչընդոտ չի լինելու:

Նույն շարքից